Արատեսյան եռօրյա ճամբար Հունվարյան ճամբարի ամփոփում

Հունվարյան ճամբարի երրորդ շաբաթվա առաջին օրը քննարկեցինք Արատեսյան եռօրյա ճամբարի օրակարգը։

Ճամբորդությունը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։

Կանգ առանք Եղեգիսում ,որտեղ ընկեր Վարդանը պատմեց Զորաց վանքի մասին։Հետո շրջեցինք գյուղով,խոսեցինք գյուղի երեխաների հետ,ծանոթացանք իրենց բարբառին և առօրյաին։

Արատեսում տեղավորվելուց հետո երեկոյան հավաքվեցինք վառարանի մոտ,համեղ պլեճ պատրաստեցինք և բարբառային զրույցներ ունեցանք։Երկրորդ օրը սկսեցինք նախավարժանքով և մարզումներով բաց դաշտում։Ունեցանք քայլք դեպի Արատեսի վանք։

Պատրաստեցինք Սյունիքի ճաշատեսակներից՝ ավելուկով ճաշ։Իսկ երեկոյան նորից հավաքվեցինք տաք վառարանի շուրջ,խոտաբույսերով թեյ խմեցինք,երգեցինք,զրուցեցինք։

Երրորդ օրը նախաճաշից հետո մաքրեցինք մեր սենյակները,հավաքվեցինք և ուրախ տրամադրությամբ ետ վերադարձանք։

Շատ հավես և հետաքրքիր հունվար ունեցանք,որի համար շնորհակալ ենք լավագույն ջոկատավար ընկեր Վարդանին։

Оставьте комментарий

Հայոց լեզու, գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Խոշորացույց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Մարինե Ամիրջանյան

English Անի Մրտեյան

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր, Արևելյան Դպրոց

Discover WordPress

A daily selection of the best content published on WordPress, collected for you by humans who love to read.

The Daily Post

The Art and Craft of Blogging

WordPress.com News

The latest news on WordPress.com and the WordPress community.