Հունվարյան ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Հունվարի 9-ից սկսվեց մեր հունվարյան ճամբարը։Ճամբարի առավոտը ,ինչպես միշտ սկսվեց ընդհանուր պարապմունքով՝սեբաստացիկան երգով և բարձր տրամադրությամբ։

Առաջին օրը ծանոթացանք,զրուցեցինք,ընկեր Վարդանը ներկայացրեց ճամբարի աշխատակարգը։

Երկրորդ օրն ավելի հետաքրքիր անցավ։Սկզբում անգլերենի դասավանդող Նունե Այդինյանի հետ խաղացինք <<Պոլիտեա>> ինտելեկտուալ խաղը,այնուհետև գնացինք Արևմտյան դպրոց՝4-րդ և 5-րդ դասարանցիներին ծանոթացնելու մեր տարբեր տարածաշրջանների բարբառներին։Այստեղ մեր ծրագիրն ավարտելուց հետո մեր քայլերն ուղղեցինք դեպի ագարակ։Ագարակում մեր տրամադրությունն ավելի բարձրացրեց չոր խոտից պատրաստված տոնածառը։

Ճամբարային երրորդ օրը սկսվեց մարմնամարզական պարապմունքով,մարզական խաղերով։Այնուհետև գնացինք Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոց,որտեղ ընկեր Ալիսի օգնությամբ կավից պատրաստեցինք Տիգրան Մեծի դիմապատկերով մեդալյոն։

Չորրորդ օրը սկսեցինք <<Խաղում ենք հայերեն>>խաղով,որը կազմակերպել էր Ընկեր Ելենան։Հետո Ընկեր Կարինեն մեզ սովորեցրեց <<Կտկտիկ>> պարը։Պարը սովորելուց հետո պարոն Տիգրանյանի և 9-րդ դասարանի սովորող Դավիդ Մուրադյանի հետ թեստերի միջոցով փորձեցինք բացահայտել մեր նախասիրությունները։

Ճամբարային հինգերրորդ օրը տիկին Նունեն մեզ ծանոթացրեց համաշխարհային դիցաբանությանը և տարբեր ժողովուրդների էպոսներին։Օրվա երկրորդ մասն անցկացրեցինք կրթահամալիրի խաղողի-գինու դպրոցում։Այստեղ  դպրոցի ղեկավար ընկեր Արտակ Ռշտունին և դպրոցի աշխատակից ընկեր Մարիաննա Գևորգյանը մեզ ծանոթացրեցին գինու որակավորման քայլերին։

Այսպես ավարտվեց հունվարյան ճամբարի առաջին հետաքրքիր և հագեցած շաբաթը։

Оставьте комментарий

Հայոց լեզու, գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Խոշորացույց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Մարինե Ամիրջանյան

English Անի Մրտեյան

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր, Արևելյան Դպրոց

Discover WordPress

A daily selection of the best content published on WordPress, collected for you by humans who love to read.

The Daily Post

The Art and Craft of Blogging

WordPress.com News

The latest news on WordPress.com and the WordPress community.